Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող մթերային խանութներից մեկում մարտի 31-ին ժամը 08։15-ին հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:47-ին, մարվել՝ 09:17-ին: Այրվել են տնտեսական իրեր և սննդամթերք։
Հրդեհի հետևանքով մասամբ փլուզվել է միջնապատը և ձևախախտվել ճակատային պատից մի հատված:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։



