Սիրիայում կալանավորված մի քանի տասնյակ ռուս կ...

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի պատճառով Սիրիայում անազատության մեջ գտնվող 50 ռուս կանայք՝ իրենց երեխաների հետ, անհետացել են կալանավորվածների ճամբարից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Վարկածներից մեկի համաձայն՝ ռուս կանայք կարող էին անհետանալ ճամբարից զանգվածային փախուստի ժամանակ: Այդ ամենը տեղի է ունեցել երկրում թուրքական ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Նշվում է, որ այժմ այդ ճամբարը քրդերի վերահսկողության տակ է: Թուրքիայի ռազմական գործողության թեժ պահերին հսկիչների թիվը կրճատվել է, և շատերին հաջողվել է փախչել:

Աղբյուրը նշում է, որ կանանց տարել են անապատ: Հավանական է, նրանց ձերբակալել են սիրիացի զինվորականները, որ կռվել են Թուրքիայի կողմից: Դրանից հետո Սիրիայում ռուս կանանց մասին տեղեկություն այլևս չկա: