Սիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է...

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան իր խորհրդական է նշանակել լուծարված քրդական «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր» (SDF) կազմակերպության առաջնորդ Մազլում Աբդիին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակել է SANA լրատվական գործակալությունը։

«Մուստաֆա Խալիլ Աբդին (իրական անունը՝ Մազլում Աբդի) նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական», – նշվում է փաստաթղթում։

Օգոստոսի 25-ին Աբդին հայտարարեց ՍԴՈՒ-ի լուծարման և Սիրիայի զինված ուժերին միանալու մասին։