Իսրայելական օդուժը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևելյան Սեիդա-Զեյնաբ արվարձանին: Զոհվել է 6, վիրավորվել՝ 15 մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sham FM ռադիոկայանը։ Ըստ տեղեկությունների ՝ հրթիռներն ընկել են բազմահարկ բնակելի շենքի վրա:
Ավելի վաղ Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր երեք զոհի մասին: ԶԼՄ-ի տվյալով՝ նրանք «Հըզբոլլահ»-ի անդամներ էին: