Սիրիան Ասադի տապալումից հետո առաջին անգամ խոր...

Սիրիայի նոր իշխանությունները՝ ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաայի գլխավորությամբ, հոկտեմբերի 5-ին նշանակել են Ժողովրդական խորհրդի՝ երկրի միապալատ խորհրդարանի ընտրություն, որն առաջինն է լինելու Բաշար ալ Ասադի տապալումից հետո: Այդ մասին հայտնել է սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ խորհրդարանի 210 անդամից 140-ի ընտրության քվեարկությունը կանցկացվի երկրի «բոլոր ընտրատարածքներում»: Ավելի վաղ Սիրիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ մտադիր է հետաձգել քվեարկությունը Էս-Սուեյդա նահանգում, որտեղ հուլիսին բախումներ տեղի ունեցան դրուզների և բեդվինների միջև, ինչպես նաև էլ Հասաքա և էլ Ռաքքա նահանգներում, որոնք մասամբ վերահսկում են քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը»: Եվս 70 խորհրդարանականի կնշանակի նախագահ Ալ Շարաան։

Ակնկալվում է, որ Սիրիայի խորհրդարանի նոր կազմը կդնի երկրում ավելի լայն ժողովրդավարական գործընթացի հիմքը, քանի որ քննադատները պնդում են, որ ներկայիս համակարգը չի նախատեսում փոքրամասնությունների բավարար մասնակցություն՝ նշում Է Reuters գործակալությունը: Անցումային շրջանում խորհրդարանը պատասխանատու կլինի Սիրիայի նոր օրենսդրության մշակման համար և կաջակցի երկրի մշտական Սահմանադրության ստեղծմանը: