Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18–ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, մանրամասնելով, որ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները:
Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:
Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:



