Սի Ծինփինը չորս առաջարկ է ներկայացրել Մերձավո...

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման վերաբերյալ չորս առաջարկ է ներկայացրել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

«Սի Ծինփինը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պահպանման ու ամրապնդման չորս առաջարկ է ներկայացրել», — նշված է հրապարակման մեջ:

Չինաստանի առաջնորդն ընդգծել է խաղաղ գոյակցության սկզբունքին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել նպաստել Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունների բարելավմանը և տարածաշրջանում անվտանգության կայուն ճարտարապետության ձևավորմանը:

Բացի այդ, նա ընդգծել է տարածաշրջանի պետությունների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության հարգման կարևորությունը։ Սի Ծինփինը նաև նշել է միջազգային իրավունքի նորմերի պահպանման և զարգացման ու անվտանգության հարցերում փոխհամաձայնեցված գործողությունների սկզբունքը պաշտպանելու անհրաժեշտությունը։