Սի Ծինփինը, ամենայն հավանականությամբ, բաց կթո...

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի G20-ի գագաթնաժողովը, որը կկայանա մյուս շաբաթ, հաղորդում է Reuters-ը։

Հնդկաստանի եւ Չինաստանի պաշտոնատար անձանց շրջանում աղբյուրների տվյալներով՝ սպասվում է, որ սեպտեմբերի 9-10-ը Նյու Դելիում կայանալիք միջոցառմանը երկիրը կներկայացնի Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը:

Հնդկաստանը 2022 թվականի դեկտեմբերի 1-ից նախագահում է Մեծ քսանյակում։ Նյու Դելիում գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 9-10-ը առերես ձեւաչափով: