Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի՝ COVID-19-ի ախտորոշման թեստի արդյունքը դրական է, կիրակի հայտնել է նրա ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը:
Անդերսոնը կուսակցական մի քանի առաջնորդներից մեկն է, ում հանձնած թեստի արդյունքը դրական էր այս շաբաթվա սկզբին խորհրդարանում տեղի ունեցած բանավեճից հետո: Այս ամիս կորոնավիրուսով են վարակվել նաեւ Շվեդիայի թագավորը, թագուհին եւ թագաժառանգ արքայադուստրը։
«Անդերսոնը հետեւում է ընթացիկ ցուցումներին եւ իր պարտականությունները կկատարի տնից: Հաշվի առնելով իրավիճակը՝ վարչապետն իրեն լավ է զգում»,- ասել է վարչապետի ներկայացուցիչը: