Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի վերաբերյ...

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: 

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրած որոշման մեջ: