Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտնել է, որ խոսել է ԱՄՆ նոընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նրա հետ քննարկել նաև Ուկրաինայի խնդիրը:
«Այսօր ես խոսեցի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Շնորհավորեցի նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, և մենք քննարկեցինք անվտանգության հարցերը, ներառյալ մեր աջակցությունը Ուկրաինային»,-երկուշաբթի գրել է Շվեդիայի վարչապետը X-ի իր էջում: