Շվեդիայի ափերի մոտ երկու բեռնանավեր են բախվել

Բալթիկ ծովում՝ Շվեդիայի ափերի մոտ, Բորնհոլմ կղզու մերձակայքում բախվել են երկու բեռնանավեր, որոնցից մեկը շրջվել է, հաղորդում է SVT հեռուստաընկերությունը։

Հրապարակված տվյալների համաձայն՝ շրջված նավը գրանցված է Դանիայում, երկրորդը՝ Մեծ Բրիտանիայում։ Տեղում կազմակերպված որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են մոտ 10 նավակ, ուղղաթիռներ, ինչպես նաեւ փրկված բրիտանական նավը։

Խորտակված նավի անձնակազմի ստույգ թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։