Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամ երկիրը

Շվեդիան պաշտոնապես մտավ ՆԱՏՕ-ի կազմի մեջ և դարձավ դաշինքի 32-րդ անդամը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Հյուսիսատլանտյան պայմանագրին Շվեդիայի Թագավորության միանալու մասին արձանագրության երկրորդ հոդվածով սահմանված ուժի մեջ մտնելու պայմանները կատարվել են 2024 թվականի մարտի 7-ին։ Ըստ այդմ՝ արձանագրությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 7-ին»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի  հաղորդագրության մեջ։