Շվեդիան ավելի քան 2 մլն դոլար է հատկացրել Ուկ...

Շվեդիայի միջազգային համագործակցության նախարար Յուհան Ֆորսելը հայտնել է, որ կառավարությունը 20 մլն կրոն (2,13 մլն դոլար) է հատկացրել Ուկրաինայի միջուկային անվտանգության ամրապնդման համար, քաղաքական գործչի խոսքը մեջբերում է TT գործակալությունը:

Նրա խոսքով՝ ներկա իրավիճակում Շվեդիան «պարզապես պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ուկրաինան կարողանա պահպանել որակյալ միջուկային անվտանգությունը»։ Նա նշել է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր այս հարցը հատուկ արդիականություն է ձեռք բերել։    

Ֆորսելը պարզաբանել է, որ գումարը կփոխանցվի ՄԱԳԱՏԷ-ին, որը ձեռնամուխ է եղել ուկրաինական բոլոր ատոմակայաններում իր ներկայության ապահովմանը:

«Հիմա ձմեռ է, եւ մենք պետք է այնպես անենք, որպեսզի Ուկրաինան շարունակի աշխատել։ Էլեկտրամատակարարման բացակայությունը չափազանց ծանր հետեւանքներ է ունենում քաղաքացիական բնակչության համար հատկապես այս մութ եւ ցուտ ժամանակաշրջանում»,-ասել է նա։