Շուշիում 3 փրկարարներ են վիրավորվել
Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ վիրավորում են ստացել ԱՀ ԱԻ պետական ծառայության Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարարներ։
 
Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
 
Այդ մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: