Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 15-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Շուշաննա Կոստանյանին նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական»,-նշված է որոշման մեջ։
Նշենք, որ Կոստանյանը սովորել է Լոնդոնի բիզնես դպրոցում, նախկինում աշխատել է Արմավիրի մարզպետարանում։
Epactto Creative Agency և WOW Glamping ընկերությունների համահիմնադիրն է։