Շրջափակման պատճառով Արցախում 1710 տնտեսվարող...

Արցախում 9 ամսից ավելի շարունակվող շրջափակման պայմաններում   1710 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 40 %-ը) աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացածը կամ փաստացի են կասեցրել, կամ գործում են խիստ սահմանափակ ծավալով։

Արցախի տեղեկտվական շտաբից հայտնում են, որ շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000  մարդ, որը մասնավոր հատվածի աշխատողների 90%-ից ավելին է:

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 528    մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 58 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: