Թեև ՃՈ համապատասխան զգուշացումներ էր տվել, այուամենայնիվ այսօր որոշ անչափահաս շրջանավարտներ մեքենա են վարել, որոնք լցրել են տուգանային հրապարակները:
ՃՈ վերջին տվյալներով`ժամը 15:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 63-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասները:



