Շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքու...

Շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ (առնվազն մեկ տարում):

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Հարգելի գործարարներ, հատկապես նրանք, որոնք մտադիր էին/են կապիտալ ներդրումներ կատարել։

Ուզում եմ տեղեկացնել, որ շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ (առնվազն մեկ տարում):

Այսինքն, սրանով ժամանակավորապես ներդրվում է արագացված ամորտիզացիայի գործիք, որը լրացուցիչ խթան կլինի ներդրողների համար եւ կշահագրգռի ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված:

Նշեմ նաեւ, որ արագացված ամորտիզացիայի այս գործիքը, ճգնաժամային իրավիճակներում կիրառվել է տարբեր ժամանակներում տարբեր երկրներում: Այսօր էլ, կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային փաթեթներում որոշ երկրներ կիրառում են այն:

Ուրախ կլինեմ լսել բոլորիդ կարծիքներն ու դիտարկումները։ Սակայն խնդրում եմ դրանք ինձ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ babken.tunyan@parliament.am:

Նախագծին եւ հիմնավորումներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://www.parliament.am/drafts.php…»,- գրել  է նա: