
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (ՌՎԻ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնի հետ։ Քննարկմանը մասնակցել են նախարարության մասնագետներ և Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը։
Կողմերը քննարկել են իրավունքահեն բնապահպանական կառավարման, շրջակա միջավայրին առնչվող արդարադատության մատչելիության, կանաչ և արդար անցման, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի (ԿԲԿ) շրջանակներում մարդու իրավունքների ապահովման հնարավոր համագործակցություններ։
ՌՎԻ-ն ունի փորձառություն ԿԲԿ կողմերի հանդիպումներին փորձագիտական աջակցություն ցուցաբերելու գործում, և ընդգծվել է ինստիտուտի հնարավոր մասնակցությունը COP17-ի նախապատրաստական գործընթացներին։
ՌՎԻ հայաստանյան գրասենյակն արդեն իրականացնում է մի շարք բնապահպանական ծրագրեր և մշակում է 2026-2027 թթ. ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով բնապահպանական իրավունքների թեմայի կարևորությունը։