Շոյգուն Պուտինին զեկուցել է Ավդեևկան ամբողջապ...

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Դոնեցկի մերձակայքում գտնվող Ավդեևկա բնակավայրն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին։ Զորքերը շարունակում են հարձակողական գործողությունները, հավելել է ՌԴ ՊՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել 31,75 քկմ տարածք։  Նշվում է, որ Ավդեևկայի համար մղվող մարտերում ուկրաինական կողմի կորուստները միայն վերջին 24 ժամում գերազանցել են 1,5 հազարը։