Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկանում էնք ՌԴ ՊՆ կայքից:
Զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջադրանքների կատարման տարածքում իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: