Շոլցը քննադատել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Ի...

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննադատել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը և հայտարարել, որ դա շատ վատ նշան է թուրքական ժողովրդավարության համար:

Շոլցի խոսքով՝ Բեռլինը և Բրյուսելը մեծ ջանքեր են գործադրել վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: 

«Հենց այդ պատճառով Ստամբուլի քաղաքապետի նման առանցքային ընդդիմադիր քաղաքական գործչի ձերբակալությունը շատ, շատ վատ նշան է։ Դա ցավոտ է Թուրքիայում ժողովրդավարության համար, բայց դա, անշուշտ, նաև ցավոտ է Եվրոպայի և Թուրքիայի միջև հարաբերությունների համար»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Նա նշել է, որ Գերմանիան կարող է «միայն կոչ անել անհապաղ դադարեցնել դա»: