Շնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր արևմտյան «ըն...

Շնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր արևմտյան «ընկերներին»՝ «Սարմատ» ռազմավարական հրթիռային համակարգի հաջող փորձարկման կապակցությամբ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Շնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր արևմտյան «ընկերներին»՝ «Սարմատ» ռազմավարական հրթիռային համակարգի հաջող փորձարկման կապակցությամբ։ Հիմա մենք բոլորս շատ ավելի մոտ ենք»,- գրել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» նորագույն հրթիռը, որը, ըստ նրա, աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է։ «Սարմատ» համակարգը երաշխավորված է թափանցել գործող և ապագա հրթիռային պաշտպանության համակարգերի միջով։