Շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանի հրաժարակ...

ԱԺ լսումների ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթը սկսեց շնորհավորանքով, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել:

«Իրոք, շնորհավորելու հարց է»,-ասաց Մանուկյանը:

Խոսելով անցումային արդարադատության մասին նա ասաց, որ երրորդ իշխանությունն այսօր ակնհայտ սաբոտաժ է անում.

«Սրա դեմը չառնելը հանցագործություն է, խնդիրը հումանիստական է, նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է: Բոլոր նրանք, ովքեր փորձում են այստեղ վենդետա գտնել, ամենևին, այդպես չէ: Քաղաքական կամք կա, բայց դա շատ քիչ է պրոցեսը մինչև վերջ տանելու համար: Մենք հրապարակել ենք գիրք, այստեղ դուք կգտնեք բոլոր այն մարդկանց մասին տվյալներ և անուններ, որոնց ուզում ենք ներկայացնել վեթինգի: 42 դատավորի անուն կա այստեղ, 27 դատախազի անուն կա այստեղ, որոնց նկատմամբ հարկավոր է ոչ թե վեթինգ, այլ քրեական հետապնդում իրականացնել»,-ասաց նա: