«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
Մայր օրենքի ընդունմամբ մենք վերահաստատել ենք ժողովրդավարական արժեքները և իրավական պետության կառուցման մեր կամքն ու վճռականությունը: Մեր քաղաքական օրակարգը ևս այս առումով շատ հստակ է. Արցախի Հանրապետությունում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի: Այդ ճանապարհին ակնկալում եմ յուրաքանչյուրիդ գործուն մասնակցությունը:
Հավատում եմ` միասին կարող ենք…»



