
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Այս մասին նշված է Ալեն Սիմոնյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Շնորհավորանքներս և մաղթանքներս Ռոբերտա Մեցոլային՝ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Եվրոպական խորհրդարանի մեր բարեկամների աջակցությամբ ակնկալում ենք խորացնել գործընկերությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև և իրականացնել համատեղ նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների առավել սերտացմանը», - նշված է ԱԺ նախագահի գրառման մեջ։