Շնորհակալ եմ, որ հավատացել եք, որ ոչ միայն Հի...

Շնորհակալ եմ, որ հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քաղաքական ուժն ու մեր քաղաքական առաքելությունը մի քանի անգամ մեռել է և հառնել։

Մեռնելու հեղինակը մենք ենք եղել, հառնելու հեղինակը՝ դուք։ 

Շնորհակալ եմ, որ իսկապես հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- ընդգծել է Փաշինյանը: