Շիրակի մարզպետը հրաժարական կներկայացնի․ հայտն...

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը պաշտոնանկ կարվի։ Մենք տեղեկացանք, որ որոշումն արդեն իսկ կայացված է և մարզպետի փոփոխությունը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկիզբ։ Միաժամանակ տեղեկությունների համաձայն Հովհաննես Հարությունյանը, ով մինչ Շիրակի մարզպետ նշանակվելը Առողջապահության փոխնախարարն էր վերադառնալու է առողջապահական ոլորտ։ 

 Ի դեպ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Վերջինս կնշանակվի Շիրակի մարզպետ, փոխարինելով Հովհաննես Հարությունյանին։
 
 Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը գլխավորում էր Գյումրու ՏԻՄ ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը։ ՔՊ-ն Գյումրիում պարտություն կրեց, Հովհաննես Հարությունյանն էլ հրաժարվել էր ավագանու մանդատից։