ՇՀԿ-ի երկրների կառավարությունների ղեկավարները...

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին տեսակապի ռեժիմով: Հոկտեմբերի 31-ին կայացած կանոնավոր ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: «ՇՀԿ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 21-րդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 1-ին տեսակապի ձեւաչափով»,- ասել Է նա:

Ինչպես նշել Է դիվանագետը, միջոցառումը կկայանա ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի նախագահությամբ: Դրան կմասնակցեն ՇՀԿ-ի անդամ պետությունների եւ դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարները եւ այլ ներկայացուցիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: