Բանգլադեշի վարչապետի պաշտոնից հրաժարական տված և բողոքի ցույցերի պատճառով երկիրը լքած Շեյխ Հասինան գտնվում է Հնդկաստանում։ Այս մասին Բանգլադեշում տիրող իրավիճակի վերաբերյալ նախարարների և քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
«Կառավարությունը ցանկանում է շեյխ Հասինային որոշ ժամանակ տալ իր ապագա ծրագրերի մասին որոշելու համար»,-Ջայշանքարի խոսքերը մեջբերում է NDTV-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բանգլադեշի ռազմաօդային ուժերի C-130J տրանսպորտային ինքնաթիռը, որով Շեյխ Հասինան երկուշաբթի թռել է Հնդկաստան, օդ է բարձրացել Նյու Դելիի մոտ գտնվող Հինդոնական ավիաբազայից։ Ինչպես ավելի ուշ պարզվել էր, նախկին վարչապետը ինքնաթիռում չի եղել։ Հայտնի է, որ հնդկական անվտանգության ուժերը նրան տեղափոխել են երկրի անվտանգ վայր։
Ջայշանքարի խոսքով՝ Հնդկաստանի կառավարությունն ուշադիր հետևում է Բանգլադեշում տիրող իրավիճակին։



