Շատ տհաճ է. Տիրան Խաչատրյանը` Պաշտպանության ն...

Ամեն դեպքում, բոլոր առումներով, շատ տհաճ է։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը` անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և Հայաստանին զենք մատակարարող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը մեղադրվում են պետությունից շուրջ 2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ ու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։

«Ոչինչ ասել չեմ կարող և ցանկալի չէ՝ գործն ավարտված չլինելու պատճառով։ Ամեն դեպքում, բոլոր առումներով, շատ տհաճ է»- ասաց նա:

Հարցին, թե կարծում է, որ պաշտպանության նախկին նախարարը մեղավոր չէ, Խաչատրյանն ասաց, որ չի կարող ասել, գործի ընթացքում կպարզվի:

Ամբողջական՝ այստեղ։