Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կ...

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն  ենթադրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը շատ շուտով կավարտվի։ Այս մասին գրում է РБК-ն:

«Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ: Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի, և կստեղծվեն բոլոր պայմանները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունների վերականգնման համար»,- ասել է Կոբախիձեն։

Ավելի վաղ նման կարծիք էր հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է»,- ասել էր Ֆիցոն։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ մարտադաշտում ստեղծված իրավիճակը «հնարավորություն է ստեղծում» հակամարտությունը մինչև 2025թ. ավարտելու համար: