Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատակա...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված  ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր, որպեսզի հեռաձգվի   դատական նիստը և տեղեկանք է ներկայացրել առ այն, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին։ Ներկայացված է նաև բժշկական տեղեկանք այն մասին, որ Արմեն Գևորգյանը մայիսի 1-ից գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ Բուժումը կարող է տևել 10-14 օր։

Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ