Սևազգեստ մարդիկ են հայտնվել. Փաշինյանի հատուկ...

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա, հեղափոխություն, ինչից հետո մի շարք ուժեր, այդ թվում կոռուպցիոն համակարգի հետ կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ու նորմալ ժողովրդական երկրի համար.

«Մեկ տարվա փորձերի ու գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառանալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում և վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Այս առումով նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որի հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստ են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Այս ասելիքը, հռետորիկան աստիճանաբար ավելի կազմակերպված բնույթ է ստանում: Մենք օպերատիվ տեղեկությունենր ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, ովքեր քաղաքում կշրջեն, կփորձեն որոշակի տրամադրություն ստեղծել, լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն: Այս ամենի համատեքստում ես ուզում եմ արձանագրել՝ այն երկրում որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա, այն պետք է շատ կոչ հակահարված տալ բոլոր նման երևույթներին՝ սկսած այն երևույթից, որ Երևանի Ազատության հրապարակն ինչ-որ ժամի ինչ-որ մարդիկ փորձոում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնում են ու ճռիկներ անում: Ավտոմեքենաներ են վարում մայթերով: Սա արվում է ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն, չկա իրավակարագ, կամ այն թույլ է: Ես ուզում, եմ արձանագրել, որ նման դեպքերում ՀՀ իրավապահ համակարգը խնդրին պետք է վերաբերի ոչ թե որպես երթևեկության խախտման, այլ արհամարհանքի հանրության, օրինականության և պետական համակարգի նկատմամբ: Այդ հարցով պետք է զբաղվի ոչ միայն ՃՈ-ն, այլ հասարակական կարգի և անվտանգության ուժերը, որ նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար»,-ասաց վարչապետը:

Վարչապետը  տեղեկացրեց, որ այդ թեմայով առավոտյան զրույց է ունեցել ոստիկանապետի հետ:

Սևազգեստ մարդկանց մասին, Փաշինյանը նշեց, որ պետք է նրանց սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանք:

Վարչապետը նշեց, որ վերոնշյալն ազգային անվտանգության խնդիր է: Նա նաև քննադատեց բռնության քարոզը՝ անկախ նրանից, թե ով է այն անում. «Բռնության քարոզ անողը հաջորդ անգամ բերանը բացելուց առաջ պետք է ստանա կոշտ հակահարված: Նրանք պետք է 10 անգամ մտածեն բերանները բացելուց առաջ, եթե դրանից հետո գնան նման գործողությունների 10 անգամ պետք է հակահարված ստանան: Այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այն պետք է լինի երկաթյա»:

Ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը հայտարարեցին, որ խնդիրը պարզ է: