Սևանն ու Երևանն են ուզում, բանակցելո՞ւ ենք. Ա...

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով անվտանգային ահագնացող մարտահրավերների և տարածքային կորստի նոր սպառնալիքի առկայության պայմաններում ՀՀ իշխանությունների ցուցաբերած կեցվածքը։

Հայտարարությունում ասվում է․ «Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք: Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն՝ բանակցում ենք: Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք: Քաղաքացիական անձ, թե զինվորական են առևանգում, գերեվարում՝ բանակցում ենք: Մարդկանց ունեցվածքը, ինչքը խլում, տանում են՝ բանակցում ենք: Փակել են Իրան-Հայասատան միջպետական ճանապարհը՝ բանակցում ենք: Շրջափակման մեջ են հայտնվել հայկական գյուղերը՝ բանակցում ենք: Սևանն ու Երևանն են ուզում, բանակցելո՞ւ ենք:

Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականութուն դարձնում պանթուրքիստական գաղափարը»: