Սևանի ոստիկանները հայտնաբերել են Խաչատուր Աբո...

Երեկ՝ փետրվարի 17-ին, ժամը 10:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հայտնել, որ ինքը այսօր պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զանգահարողը ներկայացել է,  որ ինքը Խաչատուր Աբովյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Սևան քաղաքի Գագարին համայնքի 44-ամյա բնակիչ է: 

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Խ․ Աբովյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սևանի բաժին և կատարված ահազանգի փաստով բացատրություններ է տվել, ապա բաց է թողնվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: