ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:
Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի եւ Սեւանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանել»,- գրել է նա:



