Սևանա լճի մակարդակը նվազել է 4 սանտիմետրով

2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակներով շարունակվել են ջրբացթողումները, ինչի արդյունքում լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ նվազել է 4 սանտիմետրով։

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից , 2021 թվականի հունիսի 30-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 84 սանտիմետր նիշի դիմաց։