Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Լճաշեն բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, ու բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում։



