Սերժ Սարգսյանը ստում է․ Արմեն Գրիգորյան

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պնդում է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ստում է, երբ հայտարարում է, որ նոր իշխանությունները սահմանված պլանով ԱԹՍ-ներ չեն գնել․«Սերժ Սարգսյանը սուտ է ասում։ Եթե 16-18 թվականներին Սերժ Սարգսյանը ձեռք է բերել X քանակի ԱԹՍ-ը, ապա մենք 18 թվականին X անգամ 7 ենք ձեռք բերել։ Շարունակաբար ռազմական ոլորտում մենք լայնածավալ ծախսեր ենք կատարել»,-հայտարարեց Արմեն Գրիգորյանը։