Սերժ Սարգսյանը կարող է այսօր հրապարակել՝ Նիկո...
Քաղաքական գործիչ Արթուր Համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Սերժ Սարգսյանը կարող է այսօր հրապարակել՝ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ կապը հաստատող փաստաթղթերը:
Հասարակության շրջանում լայն շրջանառվում են լուրեր, որ Փաշինյանը , Արարատ Միրզոյանը ու մյուս սրիկաները եղել են հավաքագրված նաև օտարերկրյա ծառայությունների կողմից: Հավաքագրման մասին են խոսում նաև վերջիններիս վարքագիծը, գործունեությունը և գործունեության հետևանքները: Վստահ եմ, որ այս մասին ևս ասելիք, կամ հրապարակելիք կունենա Սերժ Սարգսյանը:
Անկախության հռչակագրում, սահմանադրությունում գրված է, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Իսկ ժողովուրդն իրավունք ունի իմանալու: Դա տիրոջ անքակտելի իրավունքն է: Տերն իրավունք ունի իմանալու և տիրոջ այդ իրավունքը ավելի բարձր է, քան ձեր բոլորի ծառայողական ու գործընկերային էթիկետներն իրար հետ վերցրած:
Եվ եթե ժողովրդին զեկուցվեց այդ ամենի մասին, հավաստիացնում եմ ձեզ, որ չորս տարուց ավել տևող այս մղձավանջն ավարտվելու է: Ու մենք վաղը՝ Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվելու ենք ոչ թե Նիկոլին քշելու համար, այլ որպեսզի թույլ չտանք, որ ժողովուրդը նրան սատկացնի, որպեսզի նա կանգնի դատարանի առաջ ու պատասխանի, թե ինչպե՞ս է ստացվել, որ ողբերգության ֆոնին թիմակիցները դարձել են մուլտի միլիոնատերեր: Թե ինչու՞ է խախտել հոկտեմբերի 10-ի հրադադարը, թե ինչու՞ է, ի հեճուկս գլխավոր շտաբի զեկույցների , մերժել պատերազմի դադարեցման՝ Ալիևի հետ համաձայնեցրած Պուտինի առաջարկները: Որպեսզի կանգնի դատարանի առաջ ու պատասխանի, թե ինչու՞ է Ալիևի հետ երկու տարի սեպարատ, հակահայկան պայմանավորվածություններ ձեռք բերել, իսկ հետո ՝ այլոց ընտանիքների երեխաների հաշվին դրանք խախտել:
Նիկոլ Փաշինյան, կնգադ ֆոնդերի մասին հարցերին պիտի պատասխանես, իշխանության բոլոր թևերը քեզանով անելու մեղադրանքներին պիտի պատասխանես:
Դու պիտի պատասխանես այս ողբերգության համար: