Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է, որ կալանքից ազատվելուց հետո Ռոբերտ Քոչարյանին այցելել է Սերժ Սարգսյանը: Երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս եղել է անազատության մեջ և դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու, հանդիպումը կայացել է տանը,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը: Կալանքից ազատվելուց հետո, Վիկտոր Սողոմնայնի խոսքով, Ռոբերտ Քոչարյանը նաեւ այցելել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Ընթացիկ բուժզզնում է եղել, ոչ մի լուրջ բան չկա, ասել է Սողոմոնյանը:



