Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը երկուշաբթի օրը սպանության գործով ձերբակալել է «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի դերասան Սերգեյ Բազանովին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։
«Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը 2011 թվականին կատարված սպանության մեջ մեղադրվող Սերգեյ Յուրիեւիչ Բազանովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Բազանովը նախնական կալանքի տակ է հայտնվել առնվազն մինչեւ փետրվարի 20-ը։ Ըստ քննիչների՝ Բազանովին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (մի քանի անձանց սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ շահադիտական դրդապատճառներով):
Ինչպես երեւում է գործի նյութերից, սպանությունները տեղի են ունեցել Մոսկվայի տարածքում։
Հայտի սերիալում Բազանովը խաղացել է տարածաշրջանային հանցավոր խմբի մասնակիցներից մեկի՝ Դեմիդի դերը։