Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը քննարկել են Լ...

Դուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականցումը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։