
Առաջիկայում ծրագրվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։
Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այց առաջիկայում ծրագրվում է, մեր կողմից հրապարակման համար այս պահին հստակ ամսաթիվ չենք նշում, այցին ավելի մոտ ժամկետում կտեղեկացնենք»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: