
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ու նրա ենթակայության ներքո գտնվող վարչության աշխատակիցները սկսել են զբաղվել Հայաստանի հարցերով։ Այս մասին գրում է «Ведомости» պարբերականն ու հիշեցնում, որ նախկին Հայաստանի հարցերով զբաղվում էր Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։
«Կրեմլի ներքաղաքական բլոկի առջև նոր խնդիր է դրվել»,- գրում է աղբյուրն ու վկայակոչում նախագահի աշխատակազմի իր աղբյուրները։
Ավելի վաղ Կիրիենկոյին հանձնարարվել էր արտաքին ուղղությամբ այլ աշխատանքներ իրականացնել։ Մասնավորապես, այժմ նա և իր աշխատակազմը պատասխանատու են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի հետ աշխատանքի համար։
«Ամեն դեպքում, սա առաջին հերթին նշանակում է աշխատանք, որ բխում է նախագահի շահերից, քանի որ դա կապահովի պետական խնդիրների կատարումը»,-նշում է աղբյուրը։
«Հայաստանի մասով այս փուլում կիրականացվի տեղեկատվական, ոչ թե ընտրական աշխատանք։ Երկրի ղեկավարությունը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչն անընդունելի է Ռուսաստանի պետական քաղաքականության տեսանկյունից»,-ասել է «Վեդոմոստի»-ի աղբյուրներից մեկը։