Սերբիայում զինամթերքի գործարանում պայթյուն է...

Հոկտեմբերի 18-ի ուրբաթ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Սերբիայի Չաչակ քաղաքի Sloboda պաշտպանական ձեռնարկությունում, հաղորդում է N1-ը։

Ինչպես նշել է հրատարակությունը, պայթյունը տեղի է ունեցել ժամը 08։00-ի սահմաններում։ Ձեռնարկության տարածքում հնչել են տագնապի ազդանանները, շտապօգնության բրիգադները ժամանել են շատ արագ, սակայն մինչև այժմ չեն կարողանում դեպքի վայր մուտք գործել։

Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է երկու բանվոր։

Տեղական հիվանդանոցից հայտնել են, որ 36-ամյա տղամարդը շտապ օգնության բաժանմունք է ընդունվել դեմքի և պարանոցի այրվածքներով և աջ ձեռքի վնասվածքով: