Սերբիայի նախագահը հայտարարել է, որ Կոսովոյի բ...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ինքնահռչակ Կոսովոյի կառավարությունը բանակը գործողություն է պատրաստում Կոսովոյի սերբերի նկատմամբ, հաղորդում է Danas-ը:

Վուչիչի խոսքով, Սերբիան դեռ երբեք չի եղել այսպիսի ծանր ու բարդ իրավիճակում. «Պրիշտինայի ռեժիմը փորձում է զոհ ներկայանալով, օգտագործել աշխարհում առկա տրամադրությունները»,-ասել է Վուչիչը:

Նա հստակեցրել է, որ Կոսովոյի իշխանությունները փակում են Սերբիայի կողմից տրված փաստաթղթեր ունեցող քաղաքացիների մուտքը եւ պահանջելու են, որ նրանք վերագրանցեն ավտոմեքենաները Կոսովոյի համարանիշներով:

«Նրանք նախապես իրենց ստորաբաժանումները 21 տոննա վառելիքով եւ մնացածով ուղարկել են «Յարինե» եւ «Բրնյակ» անցակետեր՝ նպատակ ունենալով կանգնեցնել բոլորին, որոնք ունեն սերբական փաստաթղթեր»,-ասել է Սերբիայի նախագահը:

Սերբիայի ՊՆ-ն, իր հերթին, հերքել է Կոսովոյում լարվածությանը իր մասնակցության մասին տարածված տեղեկությունները, կոչ անելով չհավատալ ապատեղեկատվությանը: ՊՆ-ն հայտնել է, որ Սերբիայի բանակը դեռեւս չի հատել վարչական սահմանը եւ որեւէ կերպ չի մտել Կոսովոյի ու Մետոխիայի տարածք»,-ասված է հայտարարությունում:

Կոսովոյի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ հաջորդ շաբաթվանից Սերբիայի քաղաքացիները, որոնք մուտք կգործեն Կոսովոյի տարածք, կստանան սահմանը հատելու վերաբերյալ ժամանակավոր փաստաթղթեր, իսկ սերբական փաստաթղթերը կհամարվեն չգործող: Պրիշտինայում հայտարարել են, որ այդ որոշումը պատասխանն է Բելգրադի գործողություններին, որը չի ճանաչում Կոսովոյի կողմից տրված վկայականները:

Սերբիայի նախագահը ժամանել է Սերբիայի ԶՈՒ գլխավոր շտաբ Կոսովոյի հետ սահմանին լարվածության պատճառով: Այս մասին հաղորդում է Kurir հեռուստաալիքը եւ B92 պորտալը:

Հեռուստաալիքի տվյալներով, Վուչիչը մտադիր է արտակարգ խորհրդակցություն անցկացնել սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված, եւ հանդիպման արդյունքներով հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: Բացի այդ, Kurir-ը հայտնել է, որ Կոսովոյի հյուսիսային մասում գտնվողն Կոսովսկա-Միտրովիցայում կրակոցների ձայներ են լսվել: Կոսովոյի ոստիկանությունը ավելի վաղ հայտարարել էր, որ կրակոցներից մի քանիսն ուղղված են եղել ոստիկանական ստորաբաժանումների ուղղությամբ, հաղորդում է РБК-ն: