Սերբիայի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկում ուրբաթ վաղ առավոտյան հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ չորս երեխա, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 3-ին Նովի Սադում՝ մայրաքաղաք Բելգրադից մոտ 90 կիլոմետր դեպի հյուսիս, հայտնել է ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։
Ըստ նա, նախնական տվյալները վկայում են, որ պատճառը կարող էր լինել էլեկտրական սկուտերի լիցքավորումը։
Նա հավելել է, որ հրդեհից զոհվել են 2-ից 7 տարեկան երեխաներ։
Իր հերթին շտապօգնության բժիշկը RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ բոլոր տուժածներն արդեն մահացած են եղել, երբ դեպքի վայր է ժամանել բժշկական խումբը։



